Էյֆելյան աշտարակի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Փարիզի Էյֆելյան աշտարակը շահագործող ընկերությունը ափսոսանք են հայտնել է , որ արդեն տոմսեր գնած շատ զբոսաշրջիկների չի հաջողվի այցելել տեսարժան վայր՝ այն փակ է զբոսաշրջիկների համար՝ անձնակազմի գործադուլի պատճառով:
Աշտարակի տարբեր ծառայությունների աշխատակիցները՝ շուրջ 300 հոգի, պահանջում են բարելավել աշխատանքի պայմանները և բարձրացնել աշխատավարձերը:
Տարեկան Էյֆելյան աշտարակ է այցելում ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, նրանց 80 տոկոսն օտարերկրացիներ են: France-Presse գործակալության տվյալներով՝ այժմ զբոսաշրջիկների հոսքի սեզոնային նվազում է դիտվում. աշտարակ է բարձրանում օրական վեց հազար մարդուց ոչ ավելի։