Դաշնային անվտանգության ծառայությունը Մոսկվայում ահաբեկչություն է կանխել
Ռուսատանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայությունը Մոսկվայում մի քանի ահաբեկչություններ է կանխել, որոնք պատրաստվել են «Իսլամական պետության»՝ Թուրքիայում գտնվող էմիսարի ցուցումներով: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ծառայությունը տարածած հաղորդագրությամբ նշում է, որ դիվերսիոն-ահաբեկչական խմբավորման կազմում ընդգրկված են եղել Տաջիկոստանի քաղաքացիներ, Մոլդովայի մեկ բնակիչ: Հատուկ ծառայությունների համաձայն, նրանք պատրաստել են ռեզոնանսային ահաբեկչություններ:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է չորս մարդ: Նրանց խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ նյութեր, ավտոմատ հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ պայթուցիկներ, որոնցից ծրագրել են պատրաստել հզոր ռումբ:
Աղբյուրը նշել է, որ գրոհայինները ահաբեկչությունը ծրագրել են ԻՊ էմիսարի անմիջական ցուցումներով: Նա Տաջիկստանի իշխանությունների կողմից միջազգային հետախուզման մեջ է և այժմ գտնվում է Թուրքիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը