Արոնյանն առաջին պարտությունը կրեց
«London Chess Classic 2016» շախմատի մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը չի կարողացել առավելության հասնել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիեր-Լագրավի նկատմամբ:
Ֆրանսիացի շախմատիստը հաղթանակ է տոնել 41-րդ քայլից հետո: Արոնյանը պարտվել է սևերով: 6-րդ տուրից հետո հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-8-րդ հորիզոնականները:
Հավելենք, որ Արոնյանը հաղթանակ է տոնել միայն առաջին տուրի պարտիայում, իսկ հաջորդ 4 տուրերում ոչ ոքի է խաղացել:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ