Հասարակություն 11:00 16/12/2016 Հայաստան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ահազանգում է կաթնամթերքի շուկայի խախտումների մասին

Փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի  սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների որոշ արտադրատեսակներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն տարածել է հաղորդագրություն կաթնամթերքի շուկայում իրականացած ուսումնասիրության ու փորձաքննության արդյունքների վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասված է. «Վերջին ժամանակահատվածում ակտիվ քննարկվում էին կաթնամթերքի շուկայում առկա խնդիրները: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո, ցավոք մտահոգությունները միայն ավելացան, քանզի հաղորդագրությամբ ոչ միայն չտրվեցին հանրությանը հուզող հարցերի պատասխանները, այլև առաջացան նոր հարցեր: Մասնավորապես՝ որ կաթնամթերքներն են ենթարկվել փորձաքննության, և որ ընկերության որ արտադրատեսակում ինչպիսի խնդիրներ են հայտնաբերվել, քանի որ կաթնամթերք են համարվում ինչպես կաթն ու թթվասերը, այնպես էլ՝ սերուցքն ու պանիրը: 

Հասարակական հատվածում ակտիվ քննարկվում էր նաև այն հանգամանքը, որ  օրինախախտ տնտեսվարողների ցանկում հիմնականում նշված էին փոքր ընկերությունների անուններ: Շարունակում էր մտահոգիչ մնալ այն հարցը, թե ինչ իրավիճակ է սպառման հիմնական ծավալներն ապահովող ընկերություններում: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ուսումնասիրություն կաթնամթերքի շուկայում: Իրացման ցանցից նմուշառվել և փորձաքննության են հանձնվել կաթնամթերքի  սպառման հիմնական շուկան ապահովող արտադրողների` «Աշտարակ կաթ» ՓԲԸ, «Արզնի կաթ» ՍՊԸ, «Բիոկաթ» ՍՊԸ, «Բոնիլատ» ՍՊԸ, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ, «Թամարա և Անի» ՍՊԸ, «Մարիլա» ՍՊԸ և «Չանախ» ՍՊԸ –ների  որոշ արտադրատեսակներ:

Ստորև ներկայացվում են հայտնաբերված խախտումները` ըստ արտադրողի, արտադրատեսակի (համաձայն մակնշված արտադրության օրվա) և անհամապատասխության ցուցանիշների:

«Աշտարակ կաթ» ՓԲԸ
Կաթնաշոռ դասական  «Աշտարակ կաթ» 180գ. արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր դասական «Աշտարակ կաթ» 18% յուղ., 400գ. արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում խմորասնկերի ցուցանիշով

«Արզնի կաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված Արզնի կաթ – 3,2% յուղ., 1լ.  արտադրված 09.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով
Կաթնաշոռ «Արզնի կաթ»  9% յուղ., 180գ. արտադրված 09.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ,խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով
Սերով թթվասեր «Արզնի կաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 08.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բիոկաթ» ՍՊԸ
Կաթ պաստերացված ֆիրմային Բիոկաթ – 3,5% յուղ, 1լ. արտադրված 09.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով
Կաթնաշոռ  «Բիոկաթ» 15% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր «Բիոկաթ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16 թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով

«Բոնիլատ» ՍՊԸ
Կաթ պաստերացված «Bonilat» - 3,6% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ ցուցանիշով
Կաթնաշոռ «Բոնիլատ» 12% յուղ., 150գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Թթվասեր «Բոնիլատ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.16թ.
Չի համապատասպանում ԱՑԽՄ ցուցանիշով

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ
Կաթնաշոռ «Մարիաննա» 9% յուղ., 180գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և  խմորասնկերի  ցուցանիշներով

«Թամարա և Անի» ՍՊԸ
Կաթնաշոռ «Ani Product»  9% յուղ., 200գ. արտադրված 09.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով 

«Մարիլա» ՍՊԸ կաթ
Կաթնաշոռ «Մարիլա» 9% յուղ., 200գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում կաթնաթթվային մանրէների և  խմորասնկերի ցուցանիշներով 

«Չանախ» ՍՊԸ
Կաթ պաստերացված Չանախ – 3,2% յուղ., 1լ. արտադրված 10.12.2016 թ.
Չի համապատասխանում ՄԱՖԱՄ և ԱՑԽՄ ցուցանիշներով
Հատիկային կաթնաշոռ «Չանախ» 4% յուղ, 180գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ,  խմորասնկերի և բորբոսասնկերի ցուցանիշներով
Թթվասեր«Չանախ» 20% յուղ., 400գ. արտադրված 10.12.2016թ.
Չի համապատասխանում ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով
Հաշվի առնելով,  որ նմուշառումն իրականացվել է սառնարաններից, որոնք ապահովել են պահպանման պայմանները, ինչպես նաև այն հանգամանքը, որ նմուշների տեղափոխումն իրականացվել է պատշաճ սառնարանային պայմաններում` կարելի է եզրակացնել, որ խնդիրներն առաջացել են արտադրության կամ իրացման ցանց տեղափոխման փուլերում:

Կոչ ենք անում`
• Սպառողներին` խուսափել վերոնշյալ արտադրանքի օգտագործումից (թթվասերները դեռևս գտնվում են պիտանելիության ժամկետի մեջ)
• Իրացնողներին` իրացման ցանցից դուրս բերել նշյալ խմբաքանակները
• Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` հետևողական լինել գործընթացին:
Հայտնաբերված խախտումները փաստում են, որ նշված կաթնամթերքի սպառումը չի երաշխավորում սպառողների առողջության պաշտպանությունը և պարունակում է առողջական  ռիսկեր:

Հավելենք նաև, որ մթերքները փորձաքննության են ենթարկվել անվտանգության ընտրանքային ցուցանիշների նկատմամբ, հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ: Փորձաքննության արդյունքների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրամադրվի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը նաև գրավոր` համապատասխան քայլերի և գործողությունների առաջարկություններով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}