ՊՆ. Ներկայացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին խաղաղապահների ներգրավման միջազգային փորձը
ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի տեղի է ունեցել հերթական կլոր-սեղան քննարկումը՝ նվիրված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ստանձնած պարտավորությունների կատարմանը:
ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, միջոցառումն անցկացվել է ԱՄՆ դեսպանության օժանդակությամբ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի իրականացրած ծրագրի շրջանակում:
Քննարկմանը ներկայացվել է թրաֆիքինգի դեմ պայքարին խաղաղապահների ներգրավման միջազգային փորձը, անդրադարձ է կատարվել ՀՀ զինված ուժերում հարկադիր աշխատանքի դեմ պայքարի միջոցներին, քննարկվել են նաև կատարված հետազոտությունների արդյունքներն ու ներկայացվել առաջարկություններ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊՆ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, փորձագետներ: