Հայաստանցի կանայք ավելի հակված են մնալ ամուսնալուծված
Հայաստանում տղամարդկանց և կանանց ամուսնական կարգավիճակի տարբերությունն ըստ տարիքի շատ չնչին է: Ազգային վիճակագրական ծառայության կայքէջում հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2016» զեկույցի համաձայն, կանայք հակված են ամուսնանալ ավելի շուտ, քան տղամարդիկ:
Նշվում է, որ հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ կանայք՝ իրենց ծերության տարիներին, այրի մնալու ավելի մեծ հավանականություն ունեն, որը հիմնականում պայմանավորված է տղամարդկանց կյանքի ավելի կարճ տևողության և կանանց ավելի երիտասարդ տարիքում ամուսնանալու հանգամանքով:
«Բացի այդ, կանայք ավելի հակված են մնալ ամուսնալուծված, քան տղամարդիկ, ինչը վկայում է այն մասին, որ տղամարդկանց շրջանում ավելի բարձր է ամուսնալուծությունից հետո նորից ամուսնանալու միտում»,-նշում են զեկույցի հեղինակները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան