Օտարերկրացիների համար ԱԱՀ վերադարձով ապրանքների արժեքի շեմը կրկնակի նվազել է
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի համաձայն՝ առաջարկվում է ավելացված արժեքի հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների համար օտարերկրյա անձանց կողմից ՀՀ տարածքում վճարված ավելացված արժեքի հարկի գումարները հետ ստանալու համար ԱԱՀ վերադարձի հաշվով ձեռք բերված ապրանքների արժեքի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ներկայիս 100,000 ՀՀ դրամի շեմն իջեցնել 50.000 ՀՀ դրամ:
Միաժամանակ, հստակեցվում են ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի անվավեր ճանաչելու փոխարեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի չեղյալ ճանաչելու, ԱԱՀ-ի գումարների հետ ստանալու համար օդանավի անձնակազմի կողմից նստեցման կտրոնի փոխարեն անձնակազմի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման, ինչպես նաև ԱԱՀ-ի վերադարձի հաշվում օտարերկրյա անձի անվան, ազգանվան տառասխալներով լրացման դեպքում ԱԱՀ-ի վերադարձման հետ կապված հարցերը:
Վարչապետը հանձնարարել է ՊԵԿ-ի նախագահին որոշմամբ նախատեսված փոփոխությունները կիրառելուց հետո ներկայացնել մոնիթորինգ, թե ինչպիսի ազդեցություն է այն ունեցել շուկայի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան