Քաղաքական 13:38 26/12/2016

Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց ղարաբաղյան խնդրի լուծման, ֆունդամենտալ սխալ է. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, այժմ քաղաքականություն մուտք գործելու հայտ ներկայացրած Սեյրան Օհանյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է հետևյալը.

«Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր գործիչ պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը հայտնել տարածաշրջանի անվտանգության համար հույժ կարևոր նշանակություն ունեցող Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն իր էությամբ անկյունաքարային հարց է մեր պետության և ժողովրդի համար:

Եվ այս կապակցությամբ սկզբունքային դիրքորոշումս ուզում եմ ներկայացնել հստակ և առանց երկիմաստությունների:

1. Հայաստանը պարտավոր է գտնել արժանապատիվ խաղաղության բանաձև իր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Այս նպատակի համար պետք է ծառայեցվեն մեր պետության և ողջ հայ ժողովրդի ռեսուրսներն ու ջանքերը։ 10–միլիոնանոց հայությունը ունակ է ապահովելու Հայաստանի և Արցախի զարգացումն ու անվտանգությունը։ Այս գաղափարի գիտակցումը և դրանով պայմանավորված գործունեությունը էապես փոխում են մեր կշիռը թե՛ Հարավային Կովկասում, թե՛ միջազգային ասպարեզում: Այդ ուղղությամբ պետք է տարվի հսկայական աշխատանք, և, իհարկե, կան մարդիկ և շրջանակներ, ովքեր կարող են դա իրագործել։

2. Խաղաղության գինն ամենալավը գիտենք զինվորական ու մարտական ճանապարհ անցածներս: Մենք ամենաշատն ենք ուզում խաղաղություն:

Երկրի զարգացման և արժանապատիվ խաղաղության հասնելու համար պետք է մշակել նոր բանաձև՝ հաշվի առնելով մշտական արտաքին վտանգի գործոնը, տարածաշրջանային ու միջազգային զարգացումները, համաշխարհային ուժային կենտրոնների տարատեսակ շահերը և այդ շահերի բախումը, մեր տարածաշրջանի երկրների՝ անվտանգության տարբեր համակարգերին ինտեգրվելու մոտեցումները: Այսպիսով՝ պետք է զգոն լինել, քանզի մեր տարածաշրջանում անվտանգության հարցերը սուր են լինելու դեռ երկար ժամանակ:

3. Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետևանք։ Այն ոչ միայն հեռու է իրականությունից (մենք չկարգավորված հակամարտության պայմաններում երկար տարիներ ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, ինչպես նաև արձանագրել ենք ներգաղթ), այլև ուղղակի թուլացնում է Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում։

Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով և արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը և տևական խաղաղություն ապահովենք: Եվ քանի որ սա համահայկական հարց է, ուստի, պատկերավոր ասած, չի կարելի մի եղբոր հաշվին լուծել մյուս եղբոր խնդիրը: Մենք պարտավոր ենք տեր կանգնել դժվարությամբ և արյան գնով ձեռք բերված հաղթանակին ու անկախությանը։

4. Մեր միակողմանի զիջումները կամ հապճեպ ու չհիմնավորված «փոխզիջումները» ոչ թե խաղաղություն կապահովեն, այլ կմեծացնեն պատերազմի վերսկսման հավանականությունը, և այդ դեպքում մենք ռազմական առումով անբարենպաստ մեկնակետ կունենանք։

5. ԵԱՀԿ Մինսկի խումբը, առանձին պետություններ, առաջին հերթին՝ Ռուսաստանը, միջազգային հանրությունը իրականացնում են կարևորագույն միջնորդական առաքելություն՝ փորձելով գտնել խաղաղ կարգավորման բանաձևը։ Ղարաբաղյան հարցի լուծման բանալին, ըստ իս, գտնվում է Երևանում և Ստեփանակերտում, որոնք Բաքվի հետ պետք է համաձայնության տարբերակ գտնեն: ԼՂՀ-ն՝ որպես հակամարտության լիարժեք կողմ, պետք է հասնի իր սուբյեկտայնության միջազգային ճանաչմանը:

6. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և արժանապատիվ խաղաղությունը ապահովվելու են ոչ միայն միջպետական համաձայնագրերով, այլ հակամարտող կողմերի միջև առկա ուժերի հաշվեկշռով։ Անվտանգության հարցերում ապավինելով սեփական ուժերին՝ պետք է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների և գործընկերների հետ, ինչը հնարավոր է միայն սեփական երկրի կշիռն ու վարկանիշը բարձրացնելով։

7. Հայաստանի և Արցախի անվտանգության մակարդակն էականորեն բարձրացնելու և բանակցային գործընթացում ուժեղի դիրքերից հանդես գալու համար անհրաժեշտ է ստեղծել զարգացող և մրցունակ տնտեսական համակարգ։

Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից և ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության և արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձևավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։

8. Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր զինվորներն ու սպաներն են՝ հայոց բանակը։ Բանակը չի կարող դիտարկվել որպես պետության ու մեր քաղաքացիների վրա դրված ծանր բեռ։ Պետության քաղաքական, տնտեսական վերնախավի կարևորագույն պարտականությունն է շարունակել նաև բանակահենք տնտեսության զարգացման ուղին՝ կառուցված բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից գիտելիքների վրա:

Հայկական զինված ուժերը 1994 թվականին պարտադրել են հրադադար և հետագայում պարբերաբար իրականացրել այդ գործառույթը, սակայն ուզում եմ հատուկ նշել, որ խաղաղության պարտադրումը շատ ավելի լայն հասկացություն է, և բանակն այդ գործընթացում այլ կարևորագույն գործոններից միայն մեկն է։ Տնտեսական, դիվանագիտական և այլ համակարգերի աշխատանքը ոչ պակաս կարևոր է ու կատարում է կանխարգելիչ և հակառակորդի ախորժակը զսպող դեր։

9. Ես հավատում եմ, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների միջոցով, խաղաղ ճանապարհով։ Մենք կարող ենք Ադրբեջանի հետ ունենալ փոխհամաձայնություն և պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Մինչև հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության մթնոլորտ չձևավորվի, դժվար է բանակցային գործընթացում առարկայական առաջընթաց արձանագրելը:

Փոխհամաձայնության շրջանակներում իսկապես կարող են լինել փոխադարձ զիջումներ՝ հիմնված բացառապես ռազմական և այլ ոլորտի փորձագիտական գնահատականների վրա։ Այս պահին, սակայն, շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են և անընդունելի, հատկապես որ պաշտոնական Բաքուն իր կողմից որևէ փոխզիջման մասին չի խոսում և ունի ագրեսիվ կեցվածք, ինչը վտանգ է ներկայացնում մեզ համար: Չնկատել այդ վտանգը նշանակում է տրվել ինքնախաբեության:

Արցախի ներկա սահմանները ձևավորվել են ադրբեջանական երկու ագրեսիաների դիմակայելու արդյունքում՝ արցախահայության անվտանգության երաշխավորման համար անհրաժեշտ պաշտպանության խորություն ապահովելու նկատառումներից ելնելով: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ադրբեջանական ապրիլյան ագրեսիան, ըստ էության, լեգիտիմացրեց Արցախի ներկա սահմանները:

Հարկավոր է հաշվի առնել այն, որ հակամարտության կողմերը տարբեր եղանակով են տեսնում լուծումը: Փոխհամաձայնությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի ագրեսիվ-ծավալապաշտական նկրտումներից՝ ընդունելով արցախահայության ինքնորոշման արդյունքը՝ Արցախ պետության գոյությունը: Սա՛ է մեր երկու ժողովուրդների միջև խաղաղ գոյակցության բանաձևը:

10. Ազատ և արժանապատիվ քաղաքացի ունենալը հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման հիմնական գրավականն է: Հայաստանակենտրոն բոլոր ուժերն իրենց ջանքերը պետք է ներդնեն ներքին կյանքում դրական փոփոխությունների հասնելու և այդ որակի քաղաքացիներից բաղկացած հասարակություն ձևավորելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:33
Բայց մի օր ադրբեջանցին մտնելու ա Կիրանց, կմորթի մարդկանց, իշխանությունը կասի՝ դուք ձեզ անվտանգ զգացե՛ք.Գառնիկ Դանիելյան
«Փաշինյանը հայտարարում է, թե ՀՀ տարածքից մի միլիմետր տարածք չի զիջում, բայց մենք հաշվեցինք 180 մլրդ միլիմետր տարածք է...
Աղբյուր` Panorama.am
23:14
«Մեր ձայնը» կանանց նախաձեռնությունը կպայքարի Հայաստանի ինքնիշխանության, իրական արևմտյան արժեքների համար. Հայտարարություն
Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է  «Մեր Ձայնը» կանանց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
22:55
Թուրքի առաջ ճանապարհ բացելու համար հայ զինվոր է վիրավորվել.Սուրեն Պետրոսյան
«Մեր օրակարգը հաշտության մասին է և մենք բոլոր հնարավոր հարթակներում հայտարարում ենք, որ այն մարդը, ով բախում կհրահրի և բռնության կոչ կանի...
Աղբյուր` Panorama.am
22:03
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «ՔՊ-ի ապազգային ու  հակապետական նախաձեռնություններին անդուլ...
Աղբյուր` Panorama.am
21:52
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն...
Աղբյուր` Panorama.am
21:12
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում դիմել է  ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
Լրագրող Անի Գևորգյանը տեսանյութ է հրապարակել  Տավուշի մարզից, որտեղ շարունակվում են քարտեզագրման աշխատանքները։ Կիրանցները բորբոքված են՝...
Աղբյուր` Panorama.am
20:45
Նրանք, որոնք կխոսեն հակառակի մասին, մեզ հետ կապ չունեն․ «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրվա ընթացքում իշխանական...
Աղբյուր` Panorama.am
20:45
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների Թագավորության, Ֆրանսիայի Հանրապետության և Կանադայի դեսպաններին
Աղբյուր` Panorama.am
20:32
Սրբազան պայքար. շարժման նոր քայլերգը
Տեղի ունեցավ շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը: «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»  տեսահոլովակը...
Աղբյուր` Panorama.am
20:15
Կիրանցում ականազերծված տարածքներում արդեն ադրբեջանցիների դրոշներն են, սա պատերազմը չէ՞․ Սոֆյա Հովսեփյան
Սոլակ համայնքում շարժման մասնակիցներին միացել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ իր նորածին որդու հետ։ «Ցավում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
19:36
«Դեմ ենք Տավուշում միակողմանի զիջումներին». ակցիա՝ Շենգավիթ համայնքում
«Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում։ Հիշեցնենք, որ «Մայր Հայաստանը» մինչ այս...
Աղբյուր` Panorama.am
19:20
Եզդի համայնքի ներկայացուցիչները միացել են շարժմանը
Հայաստանում եզդի իրավապաշտպան Այսեր Իսայանը տեղեկացրեց, որ համայնքից բազմաթիվ եզդիներ միացել են շարժմանը։ «Եղբայրը՝ եղբոր թասիբը...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այսօր ժամը 20:00-ին տեղի կունենա շարժման պաշտոնական երգի տեսահոլովակի առաջնադիտումը․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Կոտայքի մարզի Սոլակ գյուղ։ Այստեղ տեղադրվելու են վրաններ՝ գիշերելու համար։ Առավոտյան կշարունակեն երթը։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը
Ռուս խաղաղապահները լքել են Ստեփանակերտի մերձակա Իվանյան գյուղի օդանավակայանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական  աղբյուրները։ Նշվում...
Աղբյուր` Panorama.am
18:38
Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում
Մայիսի 8-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հաջորդ օրը Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Մոսկվայում։ ՌԻԱ Նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
18:34
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Panorama.am-ը միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են ներկա լինել ու լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Սոլակ գյուղում տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի մեզ, Բագրատ Սրբազան
«Ժողովուրդ ջան, կնստենք մեքենաները, մոտ 10կմ ճանապարհ կա դեռ, կգնանք նախանշված տեղը՝ Սոլակ գյուղ։ Այնտեղ հատուկ տեղ  է հատկացված։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Եթե որևէ մեկը շիշ կնետի, կբորբոքվի, կհարձակվի, ուրեմն իրենց մարդն է. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը քիչ առաջ քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց, որ առջևում ոստիկանության զորք կա կուտակված և հորդորեց սադրանքի չտրվել, պահել...
Աղբյուր` Panorama.am
17:13
Պետք է ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան
«Ես որպես հայ քրիստոնյա, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, միացել եմ մեր հայ եկեղեցու։ Ամեն ինչ լավ է  լինելու»,- լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
16:54
Այս «պինգ-պոնգ» դիվանագիտության շրջանակում արդեն հաջողվել է Ադրբեջանի հետ համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ. Միրզոյան
«Ուզում եմ վերահսաստատել Հայաստանի հավատարմությունը՝ Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղության հաստատմամբ»,- Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
16:48
Չապականված մարդկանցով պետք է սատար կանգնել Սրբազանին, որպեսզի այս արդար պահանջը իրագործվի.Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կառավարության շենքի դիմաց 5 օր առաջ 72 ժամյա նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը շարունակում է իր ակցիան՝ արդեն ընկերների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:28
Չեմ ընդունում այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի նախկին վանահայր
«Այս շարժման վերջնանպատակը պետք է լինի՝  արդարություն և հաղթանակ»,- լրագրողներին ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր...
Աղբյուր` Panorama.am
16:22
Երևանում տեղատարափ անձրևների հասցրած վնասների հետևանքով 80-ից ավելի ահազանգեր են ստացվել
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել...
Աղբյուր` Panorama.am
15:47
Պետք է միանանք Բագրատ Սրբազանին, այլապես կործանվելու ենք. երևանցիները սպասում են քայլերթի մասնակիցներին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ մայիսի 4-ից Կիրացից սկսված քայլերթին այս օրերի ընթացքում միացել են...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գավառում քայլերթի մասնակիցներին դիմավորեցին ծափահարություններով ու բացականչություններով
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ քայլերթի մասնակիցներին բազամաթիվ մարդիկ միացան ու ողջունեցին Գավառի...
Աղբյուր` Panorama.am
15:20
Սրանք վախերի ու սարսափի մեջ են. Գառնիկ Դանիելյան
«Այս իշխանության ամեն մի օրը թանկ է արժենում մեր երկրի, մեր պետականության վրա»,- Կիրանցից Երևան քայլերթի ժամանակ ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
Ցրել ԳՏ ԱԺ-ն
Քպիչները եթե խոսում են պատերազմից, ուրեմն դրանով ապացուցոմ են, որ ալիևի հետ միաբան ախպերներ են, որ ալիևը նիկոլի համար իր սիրելի զինվորներին...
Աղբյուր` Panorama.am
15:08
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա
Երևանում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ
15:27 06/05/2024

Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}