Թայվանում բողոքում են միասեռ ամուսնությունների օրինականացման դեմ
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց. խորհրդարանի շենքի մոտ նրանք բողոքում էին միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախում է եղել, երբ միասեռ ամուսնությունների դեմ արտահայտվող թայվանցիները փորձել են մտնել խորհրարանի շենք:
Խորհրդարանի հանձնաժողովը ուսումնասիրել է միասեռ ամուսնությունների օրինականացման առաջարկությունը, խոսքը գնում է քաղաքացիական օրենսգրքում փոփոխության մասին:
Օրենսդրական այս փոփոխության դեմ ակցիաններ Թայբեյում տեղի են ունեցել նաև ավելի վաղ: Բողոքողները կարծում են, որ միասեռ միությունների օրինականացումը կվերացնի ամուսնության ինստիտուտը:
Օրենսդրական փոփոխության քվեարկությունը նշանակված է 2017 թվականի փետրվարին: Եթե պատգամավորները հավանության արժանացնեն փոփոխությունները, Թայվանը կարող է դառնալ Ասիայում առաջին երկիրը, որտեղ միասեռ միություններն օրինականացվում են:
Արևելյան Ասիայում միայն Ճանպոնիայում են ընդունում միասեռ ամուսնությունները, ընդ որում միայն նրանք, որոնք այլ երկրում են ամուսնացել: Իրենց հայրենիքում ճապոնացիները չեն կարղ միասեռ միություններ կազմել: Չինաստանում, Հոնկոնգում, Մոնղոլիայում, Մակաոյում, Հյուսիսային և Հարավային Կորեաներում միասեռ ամուսնություններ թույլ չեն տրվում, ոչ էլ քաղացիական միությունները:
Հարավ-Արևելյան Ասիայի ոչ մի երկրում չեն ընդունվում միասեռ ամուսնությունները: Բացի այդ, Բրունեում միասեռ հարաբերությունների համար կարող են ազատազրկվել 10 տարով, Սինգապուրում համասեռամոլներին կարող են դատապարտել երկու տարվա ազատազրկմամբ «կոշտ անպարկեշտություն» հոդվածով: