Մոսուլի ազատագրումը շարունակվում է
Իրաքի զինվորականներն ազատագրել են Մոսուլի և նրա շրջակայքի մեծ մասը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ Ալ-Ջաֆարին հայտարարել է. «56 շրջաններից 40-ը ազատագրված են, դրանք մտնում են Նայնավա նահանգի մեջ: Սկսվում է մնացած 16 շրջանների ազատագրման գործողությունները»:
Մոսուլի ազատագրման գործողությունը, որը 2014 թվականից գտնվում է ԻՊ ահաբեկչական խմբավորման վերահսկողություն ներքո, մեկնարկել է 2016թ․ հոկտեմբերի 17-ին։ Քաղաքի ազատագրման օպերացիան իրականացնում են Իրաքի ուժային գերատեսչությունները՝ միջազգային կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ, որը ղեկավարում է ՍՄՆ-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Մոսուլի բնակիչները խմելու ջրի կարիք ունեն
- Մոսուլի ազատագրման գործողությունն ավելի արագ է առաջ գնում, քան սպասվում էր. Իրաքի վարչապետ
- Իրաքյան զինյալները Մոսուլի մոտակայքում ԻՊ-ի 772 գրոհայինի են ոչնչացրել