Հասարակություն 12:35 30/12/2016 Հայաստան

Մեկ-մեկ չեմ հավատում, որ այդ հրաշքն ինձ հետ է կատարվել. քառյակի մայր

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Յուրաքանչյուր երեխայի ծնունդ մեծ երջանկություն է ծնողների համար, բայց երբ ընտանիքը համալրվում է ոչ թե մեկ, այլ միանգամից չորս երեխաներով, երջանկությունը քառապատկվում է: Ամիսներ առաջ Երևանում քառյակի լույս աշխարհ գալու մասին լուրն անտարբեր չթողեց և ոչ մեկին, լրատվամիջոցների գլխավոր լուրերը նրանց մասին էին: Քառյակի ծնունդը բժիշկները հրաշք են համարում, քանի որ բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, քառյակ լույս աշխարհ բերելը բացառիկ երևույթ է համարվում:

Երեխաների մայրը 27 տարեկան է, սա նրա երկրորդ հղիությունն էր: Ավագ դուստրը` Աշխենը  4 տարեկան է:
Մայիսը, Նարեկը, Դայանան և Մանանան Թունյաններին աշխարհի ամենաերջանիկ ծնողներն են դարձրել:  «Երբ մտնում եմ սենյակ ու տեսնում չորս ձագուկներիս, աչքերս երջանկությունից լցվում են; Անբացատրելի զգացողություն է, մեկ-մեկ չեմ հավատում, որ այդ հրաշքն ինձ հետ է կատարվել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է քառյակի մայրը՝ Մարիամ Թունյանը

Երիտասարդ մայրը մեծ ոգևորությամբ պատմեց հինգ  զավակների և իր երջանիկ ընտանիքի մասին:
Նրա խոսքերով՝ երկրորդ հղիությունից հետո առաջին հետազոտությունն իրեն անակնկալի է բերել, ուլտրաձայնային հետազոտությունից հետո իմացել է,որ երկվորյակ է ունենալու: Ավելի ուշ հաստատվել է, որ իրականում նրա սրտի տակ երկու զույգ երկվորյակներ են: «Մինչև ամուսնանալս միշտ մտածում էի, որ զույգ երեխաներ եմ ունենալու, որ իրար շատ նման են լինելու, բայց երբեք չէի պատկերացնի, որ քառյակ կունենամ: Իսկապես հրաշք է»,- ասում է բազմազավակ մայրիկը: 

Մարիամին օգնում են ամուսինը, սկեսուրը, մայրը, քույրերը, ինչպես նաև 4-ամյա Աշխենը: Ի տարբերություն շատ երեխաների՝ նա չի խանդում փոքրիկներին, հակառակը, հաճույքով օգնում է խնամել նրանց. «Երեխաների հագուստները դասավորում է, լողացնելուց օգնում է: Երբ երեխաներին սիրում եմ, սկսում է իմ խոսքերը կրկնել: Մենք փորձում ենք անել հնարավորինս, որ աղջիկս իրեն մենակ չզգա, ուշադրության կենտրոնում ոչ միայն փոքրերն են, այլև Աշխենը: Ծանրաբեռնված գրաֆիկիս միևնույն է ժամանակ եմ գտնում իր հետ զբաղվել, խաղալ»:

Սկզբնական շրջանում Մարիամը գրաֆիկ է կազմել, նշել է երեխաների կերակրման ժամերը, օրվա անելիքները, բայց այժմ այդ ամենն առանց ցուցակի է անում: «Հանգիստ երեխաներ են, սկզբից հատկապես դժվար էր նրանց լողացնելը, բայց հիմա շատ արագ լողացնում եմ»,- նշում է նա:

Երեխաներն արհեստական կաթ են ուտում. «Բժիշկն ասաց, որ մեկին կարող եմ կերակրել, բայց սիրտս չտարավ՝ մեկին կերակրել, իսկ երեքին՝ ոչ: Դրա համար բոլորին արհեստական կեր եմ տալիս: Նորմալ  մեծանում են, ամեն ինչ շատ լավ է, փառք Աստծո, ամեն ինչ իր հունով գնում է»: Նրա խոսքերով՝  այն ընկերությունը, որից կաթնախառնուրդ են գնում, իրենց համար զեղչեր են անում, իսկ մեկ երեխայի համար տրամադրում են անվճար: Տակդիրները նույնպես զեղչով են գնում:

Մարիամը խոստովանում է, որ դժվարություններ կան, բայց ընտանիքը փորձում է ամեն ինչ հասցնել: «Որ գիտես քո ցանած պտուղներն ավելի քաղցր են լինելու, այդ դժվարությունները դառնում են հաղթահարելի»,- նշում է Մարիամ Թունյանը: 

Քառյակի լույս աշխարհ գալուց կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ ընտանիքին, իբր, բնակարան են նվիրել: Մինչդեռ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Մարիամի խոսքերով՝  ոչ մի օգնություն պետությունից կամ պաշտոնյաներից չեն ստացել: «Երբ հիվանդանոցում էի, ծանոթներս զանգում էին ու շնորհավորում, թե  որպես օգնություն  մեզ  բնակարան են տվել, բայց նման բան չկա, իսկ եթե տրամադրեին էլ, ապա դա ոչ թե օգնություն էր լինելու, այլ  պետության կողմից նվեր իմ քառյակին, քանի որ բացառիկ դեպք է, երբ Հայաստանում քառյակ է ծնվում: Մեր երկրում 10 տարի առաջ է քառյակ ծնվել»,- ասում է բազմազավակ մայրը:

Մարիամին և քառյակին նվերներ են մատուցել միայն Կաթողիկոսը, նաև անհատ անձինք. Կիպրոսից մի կին փոքրիկ գումար է ուղարկել, ԱՄՆ-ից էլ ստացել է 400 դոլար, աջակցել է նաև Գորիսի քաղաքապետարանը: «Երեխաների ծնվելուց հետո հիվանդանոց  եկավ Գարեգին 2-րդ կաթողիկոսը, և երխաներիս գումար, հագուստ, Ավետարան, ինչպես նաև օրհնված խաչեր նվիրեց»,- պատմում է նա:

Ամանորն ու Մարիամի բարեմաղթանքը

Թունյանների ընտանիքում արդեն տոնական տրամադրություն է: Տոնածառը զարդարել են, երեխաների սենյակները՝ նույնպես:

Տանտիկներն էլ ամանորյա եռուզեռի մեջ են: Չնայած ծանրաբեռնվածությանը, ամեն ինչ տան են պատրաստելու: «Քիչ-քիչ ամեն ինչ կանենք»,- ժպտալով ասում է Մարիամը: 

Քառյակի մայրը միայն մեկ ցանկություն ունի՝ երեխաներն առողջ լինեն, իսկ դժվարությունները կհաղթահարեն: «Բոլոր կանանց էլ մաղթում եմ, որ իրենք էլ ունենան այն զգացողությունը, ինչը ես ունեմ: Թող Աստծո կամոք բոլորի օջախներում մտնի այս անբացատրելի ուրախությունը, որն այսօր մեր տանն է: Բոլոր կանայք լսեն մայրը բառը, թող բոլոր երեխաներն իրենց մայրերի հետ լինեն: Ինչպես ես եմ այս ամենը համարում հաճելի դժվարություններ, թող բոլոր մայրերի դժվարությունները իրենց երեխաներին խնամելը լինի: Անքնությունը, հոգնածությունը հաճելի է, կարևորը՝ գիտեմ, որ ես շրջապատված եմ հրաշքներով, ունեմ մեծ ընտանիք»,- ասում է Մարիամ Թունյանը:

Լուսանկարները՝ Մարիամ Թունյանի անձնական արխիվից: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:41
ԵՊՀ-ից երթը շարժվեց ՀԱՊՀ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առոջնորդած երթը ԵՊՀ-ից շարժբեց դեպի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բլոգեր Միկա Բադալյանին բերման են եթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։ «Բարեկամներ,...
Աղբյուր` Panorama.am
11:18
Տիգրան Աբրահամյանը մանրամասներ հայտնեց նախորդ օրը շարժման առաջնորդների հետ հանդիպումից
«Երեկ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու...
Աղբյուր` Panorama.am
11:15
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։...
Աղբյուր` Panorama.am
10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}