Արդարադատության նախարարությունն արձագանքել է Ներսես Պողոսյանի փաստաբանների հայտարարությանը
Հայաստանի արդարադատության նախարարությունը արձագանքել է Սեֆիլյանի գործով կալանքի տակ գտնվող Ներսես Պողոսյանի փաստաբանների տարածած հայտարարությանն ու դրանում հնչող գնահատակններին։
«Անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանի պաշտպանների` նախօրեին արված հայտարարությանը, հորդորում է վերջիններիս ուշադիր կարդալ Նախարության պատասխան նամակը և չխեղաթյուրել ներկայացված փաստերը:
Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը ստացել է Ներսես Պողոսյանի դիմումը, որում կալանավորված անձն իր բողոքն է հայտնել քննչական մամնի և դատարանի գործողությունների վերաբերյալ` ակնկալելով նախարարից միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու ուղղությամբ: Ի պատասխան Ներսես Պողոսյանի դիմումի` նախարարությունը հայտնել է, որ ներկայացված պահանջը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ «...Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան... »:
Իսկ պատասխանում նշված «օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները» վերաբերել են կալանավորի կողմից բարձրացված հարցերին, այլ ոչ թե հացադուլին:
Հ.Գ. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Ազատություն ռադիոկայանի կազակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կալանավորված անձի՝ հացադուլով պայմանավորված պահանջին, նշել էր, որ կուսումնասիրի խնդիրը, և եթե այն վերաբերի նախարարության իրավասությանը, անպատճառ լուծում կտա դրան:
Ասուլիսից անմիջապես հետո, նախարարի հանձնարարականով կալանավոր Ներսես Պողոսյանին այցելել էին ՔԿՀ աշխատակիցները, որի ընթացքում նա կրկին նշել է, որ բողոքն ուղղված է քրեական գործին և պահման պայմանների հետ կապված որևէ բողոք չունի», -ասված է նախարարության տարածած պարզաբանման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է
- Վերաքննիչ դատարանը մերժել է Ներսես Պողոսյանի բողոքը
- «Բացի իրա երեխեքի պիստալետներից, տունը բան չեն գտել». Ներսես Պողոսյանի հարազատներ