Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հունվարի 9-13-ը Հայաստանի տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ, հունվարի 9-13-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները