Առանց ժողովրդական աջակցության չեմ կարող հաջողակ լինել. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում պատմել է Աստանայում կայանալիք բանակցությունների հեռանկարների, Հալեպի ազատագրման ու իր քաղաքական ապագայի մասին: Նա ասել է, որ չի կառչելու երկրի ղեկավարի աթոռից, եթե իր թեկնածությունը չպաշտպանի ժողովուրդը:
Բացի այդ, Ասադը չի բացառել, որ Աստանայում կայանալիք բանակցություններում կկարողանան ընդդիմության հետ քննարկել Սիրիայի Սահմանադրության մեջ կատարվելիք փոփոխությունները:
«Russia today»-ի փոխանցմամբ, Ասադը նշել է, որ Սիրիայում նախագահին չի կարելի գահընկեց անել կամ ընտրել մարդկանց մի խմբի ցանկությամբ, քանզի դրա համար գոյություն ունի մի ամբողջ մեխանիզմ, որն ամրագրված է երկրի Սահմանադրությամբ:
«Եթե ընդդիմությունը ցանկանա քննարկել նախագահին գահընկեց անելու հարցը, ապա պետք է քննարկեն Սահմանադրությունը, իսկ Սահմանադրությունը չի պատկանում կառավարությանը կամ նախագահին, կամ ընդդիմությանը: Դա հարցերից մեկն է, որը կարող է բարձրացվել հանդիպման ժամանակ», -լրատվամիջոցի փոխանցմամբ, ասել է Ասադը:
Սիրիայի նախագահի խոսքով, ընդդիմությունը չի կարող ասել՝ մեզ պետք է կամ պետք չէ այս կամ այն նախագահը, քանի որ նախագահը որոշվում է քվեարկությամբ:
«Եթե նախագահը իրենց ուզածը չէ, թող անցկացվեն ընտրություններ», -հայտարարել է Ասադը:
Սիրիայի առաջնորդը նաև ընդգծել է, որ չի կառչելու նախագահի աթոռից, եթե իրեն չպաշտպանի ժողովուրդը:
«Եթե ցանկանամ լինել նախագահ այն ժամանակ, երբ սիրիական ժողովուրդը չի ցանկանում դա և եթե նույնիսկ ես հաղթեմ ընտրություններում, ապա չեմ ունենա ուժեղ աջակցություն: Չեք կարող համարվել ընտրված նախագահ, դա չի աշխատի: Պետք է ունենալ ժողովրդական աջակցություն: Առանց դրա չեմ կարող հաջողակ լինել», -հայտարարել է Ասադը:
Անդրադառնալով առաջիկայում Աստանայում սպասվող բանակցություններին, Ասադն ասել է, որ դրանց հաջողությունները կախված են այն բանից, թե ովքեր են դրանում մասնակցելու: Նրա խոսքով, առաջընթաց կարելի է սպասել այն դեպքում, եթե ընդդիմությունը կներկայացնեն հենց սիրիացիները և ոչ թե այլ երկրների քաղաքացիներ: Նաև ընդգծել է, որ իր կողմից պատրաստ է գնալ փոխզիջման:
«Երբ խոսում եք Սիրիայում հակամարտությանը վերջ տալու պայմանների մասին կամ քննարկում եք Սիրիայի ապագայի հարցը, ապա ամեն ինչ հնարավոր է: Բանակցությունների համար սահմանափակում չկա: Բայց ով կլինի Աստանայում հակառակ կողմից, մեք դեռ չգիտենք»,-ասել է նա:
Սիրիայի նախագահը խոսել է նաև Հալեպի ազատագրման մասին և նշել, որ բացի ուժային միջոցների գործադրումից, սիրիական խոշորագույն քաղաքի ազատագրման այլ ճանապարհ չի եղել:
«Չեմ լսել, որ պատմության մեջ լինեն լավ պատերազմներ, յուրաքանչյուր պատերազմ սարսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև յուրաքանչյուր պատերազմ ուղեկցվում է ջախջախումներով, կոտորածներով, սպանություններով և այդ պատճառով էլ յուրաքանչյուր պատերազմ վատն է: Պատերազմը լուծում չէ, եթե կան խնդրի լուծման այլ տարբերակներ», -ասել է Ասադը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը