ԱՖԱ-ն մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին»
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կասկածներ ունի, որ «Մանչեսթեր Սիթին» խախտում է հակադոպինգային կանոնները։ Ակումբին մեղադրանք է ներկայացվել, որ նա չի պահպանում ֆուտբոլիստների գտնվելու վայրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովման վերաբերյալ կետը։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։
«Քաղաքաբնակները» մեղադրանքին պետք է պատասխանեն մինչև հունվարի 19-ը։
Ավելի վաղ WADA-ն դոպինգի օգտագործման մեջ կասկածել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրիին, ով վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում»։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան