Իլհամ Ալիևի՝ «իսլամական համերաշխության» մասին հայտարարությունն Իրանում զարմանք է առաջացրել
Ադրբեջանի նախագահը 2017թ. հռչակել է «իսլամական համերաշխության» տարի,-հաղորդում է իրանական «Անաջ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության այս տարվա առաջին նիստում, անդրադառնալով 2017թ. Ադրբեջանում նախատեսվող իսլամական համերաշխության 4-րդ շրջանի խաղերի անցկացմանը, համոզմունք է հայտնել, որ այդ դրանց անցկացմամբ Ադրբեջանը ևս մեկ անգամ ցույց կտա իր հավատարմությունն իսլամական արժեքներին:
Իրանական աղբյուրը, Ադրբեջանի նախագահի՝ վերոնշյալ հայտարարության առնչությամբ հայտնելով իր զարմանքն ու տարակուսանքը, մասնավորապես նշել է. «Ուշագրավն այն է, որ Ադրբեջանում մուսուլմաններին անհիմն մեղադրանքներով ձերբակալում և բանտարկում են, իսկ այս դեպքում Ադրբեջանի իշխանություններն իսլամական համերաշխության խաղերի անցկացման համար 100 միլիոն դոլար գումար են հատկացնում»:
Հավելենք, որ Իրանի քաղաքական և հոգևոր շրջանակներն Ադրբեջանի իշխանություններին պարբերաբար քննադատում են այդ երկրի շիաների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների առիթով՝ Բաքվի այդ մոտեցումը որակելով որպես մուսուլմանների նկատմամբ երկակի քաղաքականություն:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան