Երևանում խոշոր հրդեհի հետևանքով սենյակներ են այրվել
Հունվարի 11-ին, ժամը 22.20-ին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Իսրայելյան փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում գտնվող նախկին Կենտրոնի ՈԲ չշահագործվող շինությունից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ:
Հայտարարել է հրդեհի բարդության «Բիս1» աստիճան: Հրդեհը մեկուսացվել է 23.11-ին, մարվել՝ 23.28-ին: Հրդեհի հետևանքով այրվել է ամբողջությամբ այրվել է երկու սենյակ և նախասրահը՝ մոտ 70 քմ: