Զիդան. «Մենք հիմա չենք մտածում 3 մրցանակ նվաճելու մասին»
Մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նշել է, որ իր սաները չեն կենտրոնանում 2017 թ. երեք մրցաշարում հաղթելու մտքի վրա։ Ֆրանսիացի մասնագետը միաժամանակ շեշտել է, որ ինքը շատ կցանկանար հաղթել Իսպանիայի առաջնությունում, երկրի գավաթի խաղարկությունում ու Չեմպիոնների լիգայում։
«Մենք հիմա չենք մտածում 3 մրցանակ նվաճելու մասին։ Կենտրոնանում ենք ամենօրյա խնդրի վրա։ Երեք մրցանակը նպատակ է, որին բոլորն են ցանկանում հասնել։ Սակայն դա դեռ հեռու է, և մենք չենք կարող կենտրոնանալ այդ մրցանակների մասին մտքի վրա։ Այդ ամենին կարելի է հասնել ամենօրյա աշխատանքի շնորհիվ»,- Զիդանի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան