«ՄՅու»-ն Ֆելլաինիի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2018 թ.
«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է կիսապաշտպան Մարուան Ֆելլաինիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առկա կետը։ 2013 թ. 29-ամյա բելգիացին մանկունիանցիների հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել «4+1» տարբերակով։
2017 թ. հունվարից Ֆելլաինին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ, սակայն «ՄՅու»-ն որոշել է օգտագործել պայմանագիրը մինչև 2018 թ. ամառը երկարաձգելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացրել է sports.ru-ն։
Կիսապաշտպանը մերժել է իտալական ու չինական ակումբների առաջարկները։ «Մանչեսթեր Յունայթեդում» նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 120 հազար ֆունտ ստեռլինգ։