Մոուրինյոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ձմռանը ձեռքբերում չի կատարի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ անգլիական ակումբը չի պատրաստվում ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում գնել որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր։ Պորտուգալացու կարծիքով՝ «ՄՅու»-ն գումարներ է հավաքում՝ ամռանը տրանսֆերային շուկան գրոհելու համար։
«Կարծում եմ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» միայն կվաճառի, այլ ոչ թե կգնի,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Եկեք փող հավաքենք ու ամռանը գրոհենք տրանսֆերային շուկան։ Այդպես արդեն արել ենք։ Անցած ամռանն արդեն ձեռք ենք բերել բարձրակարգ 4 խաղացողի»։