Մարգվելաշվիլիի փեսան վիրավոր է
Թբիլիսիում հրազենից վիրավորում է ստացել երկրի գործող նախագահ Գերոգի Մարգվելաշվիլիի փեսան:
Վրացական աղբյուրների հաղորդմամբ, վնասվածքներ է ստացել նաև նրա ընկերը: Հանրապետական հիվանդանոցից աղբյուրին հայտնել են, որ նրանց վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:
Այլ տեղեկություններ հիվանդանոցից չեն հրապարակել տուժածների ընտանիքի անդամների խնդրանքով: Նրանք երկուսն էլ երեկ վիրահատության են ենթարկվել:
Հարուցվել է քրեական գործ առողջությանը վնաս հացնելու և անօրինական զենք պահելու հոսվածների հատկանիշներով: