Ցուրենկո. «Ուրախ եմ, որ կարողացա հարմարվել եղանակային ծանր պայմաններին»
Ուկրաինայի երկրորդ ռակետ Լեսյա Ցուրենկոն մեկնաբանել է 6։4, 6։4 հաշվով տոնած հաղթանակը շվեդ Յուհաննա Լարսոնի նկատմամբ Հոբարտեի մրցաշարի երկրորդ շրջանում։
«Ինձ լավ եմ զգում, քանզի կարողացա հարմարվել քամուն ու եղանակային ծանր պայմաններին։ Ուրախ եմ, որ լավ խաղացի ու հաղթեցի»,- Ցուրենկոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ավելի ուշ Լեսյան տեղեկացել է, որ քառորդ եզրափակչում իր մրցակիցն ամերիկուհի Շելբի Ռոջերսն է, որը երկու սեթում 6։2, 6։2 հաշվով պարտության է մատնել իսպանուհի Լարա Արուաբարենին։
«Անցյալում խաղացել եմ նրա հետ, ուստի գիտեմ, թե ինչ կարելի է սպասել։ Հոբարտեի մրցաշարն «Australian Open»-ին լավ նախապատրաստություն է, ուստի ցանկացած մրցակցի հետ հանդիպումն էլ լավ է»,- հայտարարել է Ցուրենկոն։