Խորհրդատվական ընկերությունն առաջարկներ կներկայացնի տրանսպորտային նոր ցանցի վերաբերյալ
«Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը կուսումնասիրի Երևանի տրանսպորտային գործող ցանցը և խնդիրները, առաջիկա ամիսներին կամփոփի և կկազմի երթուղային նոր ցանցի նախնական առաջարկը: Այս մասին հայտարարել է ընկերության տնօրեն Ռիչարդ Բարլեյը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև ինտեգրված սակագնի և տոմսային համակարգ:
Կարևորելով մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ստեղծման անհրաժեշտությունը՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ տրանսպորտային բարեփոխումները մայրաքաղաքի բնակչությանը հուզող ամենակարևոր խնդիրներից են, որի մասին վկայում են վերջին սոցհարցումները: Նրա նշել է, որ Երևանի քաղաքապետարանի համար խնդրի լուծման գործնական փուլին անցնելը նաև օրակարգային է:
«Մենք գնում ենք համակարգային բարեփոխումների և ակնկալում ենք ունենալ լիարժեք, արդյունավետ ցանց, որը հիմնված կլինի մանրամասն ուսումնասիրությունների վրա, հնարավորին կբացառվեն կրկնվող երթուղագծերը՝ դրանով իսկ բարձրացնելով արդյունավետությունը: Բացի այդ, կարևոր է, որ, մեր բնակչությանը հնարավորին քիչ անհարմարություններ պատճառելով, ձևավորենք և ունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխանող և առավելագույն արդյունավետ երթուղային նոր ցանց»»,-ասել է նա:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կձևավորվի նաև միջգերատեսչական հանձաժողով: Ընկերության կողմից մշակված առաջարկները ներկայացվելու են նաև հանրային քննարկման՝ հաշվի առնելու, թե որքանով են դրանք արդյունավետ և ընդունելի բնակչության համար:
Հիշեցնենք, մամուլը գրեց, որ քաղաքապետարանը խորհրդատվական ընկերությանը վճարելու է 850 հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Կարծիքներ էլեկտրամոբիլների սեփականատերերին արտոնություն տրամադրելու վերաբերյալ
- Քաղաքապետը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումը
- Երևանի տրանսպորտային ցանցի ներկա վիճակը չի համապատասխանում ուղևորների նվազագույն պահանջներին
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան