Ամերիկացին գրադարանին է վերադարձել 100 տարի առաջ վերցված գիրքը
Սան-Ֆրանցիսկոյում ամերիկացի Վեբ Ջոնսոնը գրադարանին է վերադարձրել այն գիրքը, որը 100 տարի առաջ վեցրել էր նրա նախատատը: Գազետա.ռու կայքը, հղում անելով San Francisco Chronicle-ին գրում է, որ Ջոնսոնի նախատատը գրադարանից 1917 թվականին վերցրել էր Ֆրենսիս Հոփքինս Սմիթի կարճ պատմությունների «40 րոպե անց» ժողովածուն: Գրադարան վերադարձնելու ժամկետը լրանալուց մեկ շաբաթ առաջ նա մահացել է: Տղամարդը հայտնաբերել է գրադարանի գիրքը 1996 թվականին, բայց անմիջապես չի վերադարձրել՝ կարծելով, որ այսքան տարի անց գիրքն արդեն ընտանիքին է:
Բայց ի վերջո որոշել է գիրքը հանձնել, ինչից հետո Ջոնսոնը գրադարանավարներին խոստովանել է, որ իրեն մեղավոր է զգում, ավելի քան 20 տարի մտադրված չի վերադարձրել գիրքը գրադարանին:
«Ես մեղավոր եմ: Ես դա գիտեմ, մեղավոր եմ, մեղավոր, մեղավոր»,- ասել է նա:
Գրադարանի տնօրինությունը ուշացման համար որևէ տուգանք չի սահմանել: