Համաշխարհային շուկայում երրորդ տարին անընդմեջ սուրճի դեֆիցիտը կպահպանվի
Սուրճի համաշխարհային շուկայում առաջարկի պակասը կպահպանվի երրորդ տարին անընդմեջ: Այդ մասին ասվում է Սուրճի միջազգային կազմակերպության զեկույցում (International Coffee Organization, ICO), գրում է Ինտերֆաքս.ռու-ն:
Ըստ զեկույցի՝ ռոբուստայի արտադրությունը, հավանաբար, ամենացածրը կլինի 2012 թվականից ի վեր:
Սուրճի միջազգային կազմակերպության գնահատականներով ՝ սուրճի դեֆիցիտը 2016-2017 թվականների գյուղատնտեսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերին, կկազմի 3,5 միլիոն պարկ (մեկ պարկի քաշը կազմում է 60 կիլոգրամ կամ 132 ֆունտ): Ենթադրվում է, որ արաբիկայի արտադրությունը ռեկորդային կլինի` 93,5 միլիոն պարկ`շնորհիվ Բրազիլիայում, Կոլումբիայում և Հոնդուրասում սպասվող առատ բերքի:
Նշվում է, որ 2016 թվականի սկզբի համեմատ ռոբուստա տեսակի սուրճի գինը բարձրացել է 43%-ով՝ հասնելով մինչև 2190 դոլարի մեկ տոննայի համար: