Քաղաքական 13:08 16/01/2017

Իշխանափոխության մասին մոռացեք. Քաղաքական փորձագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ վերլուծել է քաղաքական դաշտում իրավիճակը և եզրակացրել.

«Կուսակցությունները ամեն կերպ խնդիր են լուծում մտնել խորհրդարան, որովհետև չմտնողը կարող է չգոյատևի: Դրա համար հիմնական խնդիրը դրված է ամեն կերպ խցկվել խորհրդարան և ոչ թե իշխանափոխություն կատարել: Իշխանափոխության մասին մոռացեք»:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պարոն Բադալյանը նկատեց, որ քաղաքական ուժերը վերջին տարիներին հնարավորություն ունեին գաղափարա-քաղաքական այլընտրանք հանդիսանալ Հանրապետական կուսակցությանը, սակայն բաց են թողել ժամանակը:

Առայժմ հայտնի է միայն, որ խորհրդարանական ընտրություններին միայնակ է մասնակցելու իշխող Հանրապետական կուսակցությունը, իսկ մյուս քաղաքական ուժերը դեռ բանակցությունների մեջ են: Վերջնական է միայն «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից «Ելք» դաշինքը ձևավորելու մասին:

«Տպավորություն կա, որ քանի որ քիչ ժամանակ է մնացել, այդ ուժերը ընդամենը մարդաքանակ լրացնելու խնդիր են լուծում և ոչ թե ընտրությունների բովանդակային մասին են ուշադրություն դարձնում», -նկատեց մեր զրուցակիցը: Այս ամենը, երբ տեղի է ունենում ռեսուսների փնտրտուք, ըստ Բադալյանի, նախորդ տարիներին անգործության հետևանքն է:

Մինչ բոլորը ռեսուրսների փնտրտուքի մեջ են, քաղաքական փորձագետի խոսքով, երկու քաղաքական ուժ արդեն անուղղակի քարոզարշավ է սկսել՝ մեկը Հանրապետական կուսակցությունն է, մյուսը՝ Հայ Ազգային կոնգրես կուսակցությունը:

«ՀՀԿ-ի անուղղակի քարոզարշավը սկսեց, երբ վարչապետ փոխվեց, երբ կառավարությունում որոշ օդիոզ դեմքեր փոխվեցին, որոշ մարզպետներ պաշտոնանկ արվեցին, վարչապետի գլխավորությամբ որոշ գործողություններ կատարվեցին, սա Հանրապետական կուսակցության անուղղակի քարոզարշավն է, որն արդեն ընթանում է: Եվ երկրորդ ուժը, որն անուղղակի քարոզարշավ է իրականացնում, Հայ Ազգային կոնգրես կուսակցությունն է. նրանք հայտարարեցին, թե ինչի վրա են շեշտադրում անելու իրենց ընտրական կամպանիայի ընթացքում՝ խաղաղության դիմաց Ղարաբաղի հարցի լուծում», ներկայացրեց պարոն Բադալյանը:

Անդրադառնալով նորաստեղծ «Ելք» դաշինքին, փորձագետն ասաց, որ այն «այնքան էլ հաջող չէ», այն պատճառով, որ եթե մինչև դաշինքի ստեղծումը «Լուսավոր Հայաստանը» ընդգծված արևմտամետ դիրքորոշում ուներ, ապա կուսակցության այդ գիծը «գրագետ կերպով չեզոքացվեց»:

«Անունն էլ անհաջող՝ «Ելք»: Բոլորն էլ այդպես են ասում՝ վարչապետն էլ ասաց տնտեսությունը շատ վատ վիճակում է, և մենք պետք է ելք փնտրենք ծանր վիճակից դուրս գալու համար: Հարց է առաջանում՝ ինչո՞վ է «Ելք» դաշինքը տարբերվում Հանրապետական կուսակցությունից: Ոչ մի բանով: Բոլորն էլ ելք են փնտրում: Հայ Ազգային կոնգրեսն էլ է Ղարաբաղի հարցը առաջ քաշելով փորձում իրավիճակից ելք գտնել», -նկատեց նա:

Գագիկ Ծառուկյանին սպասումը փորձագետը նորմալ է համարում, քանզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ողջ գրավչությունը այդ լիդերի կերչպարն է. «Եթե Գագիկ Ծառուկյանը գալիս է ուրիշ Բարգավաճ Հայաստան է, եթե չի գալիս այլ ԲՀԿ է: Լիդերային կուսակցության իմաստն այն է, որ մարդիկ գնում են ոչ թե կուսակցության հետևից, այլ լիդերի հետևից: Դրա համար սպասում են Ծառուկյանի վերադարձին»:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերադարձի շուրջ խոսակցությունները ու այդ վերադարձից սպասումները փորձագետն ուռճացված է համարում.

«Արհեստական գեներացում է գնում: Նա ընդամենը նախկին մի պաշտոնյա է, որի նման բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնք պաշտոնավարումից հետո մտել են քաղաքականություն ու բացի առաջին նախագահից, ոչ մեկն էլ հաջողություն չի ունեցել: Ձախողվել են ու դարձել են միջին վիճակագրական գործիչներ»:

Քաղտեխնոլոգի համար առնվազն տարօրինակ էր՝ ինչպես է Սեյրան Օհանյանը հայտարարում, թե մտնում է քաղաքականություն, այն դեպքում, երբ 2009 թվականից նա պաշտպանության նախարար էր, որը քաղաքական պաշտոն է.

«Ինքը չի հասկանում, որ քաղաքական պաշտոն է ղեկավարում ու հայտարարում է, թե մտնում է քաղաքականություն: Հարց է առաջանում՝ նախորդ 7-8 տարին ո՞ւր էիք: Վարչապետ, նախարար, մարզպետ դրանք բոլորը քաղաքական պաշտոններ են զբաղեցնում: Արհեստական ուռճացված սպասումներ կան նրանից: Փորձ է արվում արհեստական կարևորություն տալ նրա գալստյանը»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ապա մեր զրուցակցի խոսքով, այդ կուսակցությունը վատ վիճակում է. 

«Երբ կուսակցության ղեկավարը երկար ժամանակ բացակայում է ու գտնվում այլ երկրներում, այդ կուսակցությունից ինչ-որ բան սպասելն արդարացի չէ: Կուսակցության ղեկավարը պետք է լինի կուսակցության գրասենյակում, կուսակցականների հետ: Բարձիթողի վիճակում են այդ կուսակցության գործերը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:29
Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, որը մեր երկիրը կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից
«Չնայած այն հանգամանքին, որ հանրության մի մեծ հատված մեծ դժգոհությամբ և անվստահությամբ է մոտենում իշխանության` Ադրբեջանից պարտադրված...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 29-ին փոխանակման կետերում դոլարի, և ռուբլու փոխարժեքները նվազել են, եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո
Երգչուհի Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել երեխաների հետ հանգստյան օրերից ու գրել. «Ամեն շաբաթ երեխաների հետ գնում ենք մեզ համար նոր...
Աղբյուր` Panorama.am
08:51
Բերքաբերից մեկ ու կես կմ հեռու պայթյուն է լինելու
Այսօր՝ ժամը 08:10-08:40-ը, Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք  տեղի է ունենալու  պայթեցման աշխատանք՝ 1...
Աղբյուր` Panorama.am
08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}