Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Արտաշատի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ապարանի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աբովյանի տարածաշրջանի Երևան-Գառնի ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Լրահոս
Տեսանյութեր
Քաղտեխնոլոգ. Մոսկվայում Ալիևը հրաժարվեց վճարել խաղաղապահների՝ Արցախից դուրս գալու գինը