Օհանյան. Մարզպետն այս պահին էլ աշխատավայրում է
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն անցած օրերին նորմալ աշխատանքի է եկել:
Panorama.am-ի հետ զրույցում ասաց մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանը՝ մեկնաբանելով մամուլում այն լուրերը, որ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի հաճախում։
«Մարզպետն այս պահին էլ աշխատավայրում է»,-ասաց Օհանյանը:
«Նրա «գործադուլի» պատճառը առաջիկա հավանական պաշտոնանկումն է։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Կոտայքի մարզպետի հավանական թեկնածու է համարվում Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին»,-գրել էր «ՉԻ»-ն: