Քարերի սիմֆոնիան շուտով անձնագիր կունենա
Հայաստանում կա 232 բնության հուշարձան, որոնց համար սահմանված կարգով նախատեսված է անձնագրերի կազմման աշխատանքներ, որոնց մեջ ներառվում են պահպանության ռեժիմի առանձնահատկությունները: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ 29 բնության հուշարձան ունեն հաստատված անձնագրեր, նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում հաստատել նաև Ազատի կիճում գտնվող Քարերի սիմֆոնիայի անձնագիրը:
«Ակնկալում ենք տարբեր դրամաշնորների միջոցով կատարել մոտ 20 առաջնահերթ հուշարձանի անձնագրավորում»,- ասաց նա:
Ա. Աղասյանը նշեց, որ դրանց հիմնական մասը տրվում է համայքների կառավարմանը. «Կարևորում ենք, որ ապագայում բնության հուշարձաները մտնեն էկոտուրիստական երթուղիների մեջ: Դրանց կառավարման հանձնումը կատարվելու է տեղական համայքներին, որը նպաստի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը»:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը խոսեց Հայաստանի տարածքում արգելոցների մասին, նշեց, որ աշխատում են հատուկ պահպանվող տարածքների զարգացման ուղղությամբ:
««Իդեա» հիմնադրամի հետ համատեղ՝ իրենց ֆինանսավորմամբ, մեր համաֆինանսավորմամբ, պլանավորում ենք իրականացնել Տաթև ազգային պարկի ստեղծում: Արդեն փաթեթն ամբողջությամբ պատրաստ է, ներկայացրել ենք բնապահպանության նախարարությանը: Շուտով քննարկումները կսկսվեն: Տաթև ազգային պարկի ընդհանուր տարածքը կազմում է 10 հազար հեկտար: Տաթև ազգային պարկը կմիանա հարավում գտնվող մյուս ազգային պարկերին՝ սրանով ապահովելով թե կենդանիների ապահով ապրելավայրը, թե միգրացիան: Նաև տուրիզմի զարգացան առումով է կարևոր»,- ասաց նա:
Արամ Աղասյանը տեղեկացրեց, որ մշակվում է նաև Ջերմուկ ազգային պարկի ստեղծման ծրագիր, որի մեջ երեք գոյություն ունեցող պահպանվող տարածքներ են ընդգրկելու՝ Ջերմուկի ջրաբանական, անտառային, Հերհերի արգելավայրերը: Կազմելու է մոտ 25 հազար հեկտար:
Խոսելով որսագողության մասին, Կարեն Մանվելյանն ասաց, որ համեմատելով տաս տարի առաջվա հետ, այսօր մեծ առաջընթաց է արձանագրվել:
«Դրա ապացույցն է հատուկ պահպանվող տարածքներում կենդանական աշխարհի ավելացումը: Բեզոարյան այծը 40-50 տոկոսով ավելացել է: Դա արդեն լավ նշան է: Եթե 2005-2006 թվականին կար մոտ 2000 առանձնյակ, այսօր ունենք արդեն 3500-ից ավելի բեզոարյան այծ ամբողջ Հայաստանի տարածքում: Մուֆլոնների քանակի առումով, եթե ունեինք 200-240 առանձնյակ տաս տարի առաջ, հիմա ունենք մոտ 400 առանձնյակ: 2005 թվականին Մեղրիի տարածքում կովկասյան ընձառյուծի մեկ առանձնյակ էր գրանցվել, այսօր արդեն ունենք 7 առանձնյակ»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը