Թրամփի առաջին որոշումները մեծ սպառնալիք են համաշխարհային առևտրի համար. Ֆրանսիայի ֆիննախ
ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին որոշումները լուրջ սպառնալիք են համաշխարհային առևտրի համար: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Միշել Սապենը։
«Ամերիկացի մեր գործընկերները, ինչպես երևում է, ցանկանում են ընդունել միակողմանի հովանավորչական որոշումներ, որոնք կարող են ապակայունացնել ամբողջ համաշխարհային տնտեսությունը»,-ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ «ամերիկյան նոր վարչակազմի որոշումները լուրջ սպառնալիք են ներկայացնում համաշխարհային առևտրի համար»:
Սապենի կարծիքով, «ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրոպան չեն կարող լինել այն բանի անզոր վկաները, ինչն սպառնում է մեր տնտեսական ինստիտուտների անկմանը»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը