Սա ցույց է տալիս, որ շփման գծում բավականին լուրջ աշխատանք է կատարվել. Սերգեյ Մինասյան
«Այդ անձը և նրա անձնական տվյալները, և թե ինչ պայմաններում է տեղի ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձը, խոսում է այն մասին, որ գործ ունենք Ադրբեջանի հատուկ նշանակության զինծառայողի հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով նախօրեին Թալիշի ուղղությամբ թշնամու ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձին:
Նրա խոսքով՝ սա ևս մեկ առիթ է Մինսկի խմբի համանախագահների համար, որ ավելի կոշտ դիրքորոշում ունենան Վիեննայի և Պետերբուգի հանդիպումներում պայմանավորվածությունների կատարման և վերահսկողության մեխանիզմների ավելացման հետ կապված:
Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակի կողմից դիվերսիայի փորձի կանխմանը՝ քաղաքագետը շեշտեց. «Սա ցույց է տալիս, որ շփման գծում բավականին լուրջ աշխատանքներ է կատարվել թե տեխնիկական վերազինման, թե մարտական պատրաստվածության առումով»:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Անտրամաբանական է, զորացրվածը ինչպես կարող է կատարել հատուկ նշանակության գործողություն
- Թալիշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել և կրել կորուստներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին