Աշխատանքից ազատվել են բժշկասոցիալական փորձաքննության համակարգի 9 աշխատակից
Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակներում աշխատանքից ազատվել են գործակալության տարածքային բաժինների 9 աշխատակից:
Ազատվածների թվում երեքը բժշկասոցիալական փորձաքննության տարածքային հանձնաժողովների նախագահներ են, մյուսները՝ բժիշկ-փորձագետներ, բուժվիճակագիրներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ 2017թ. հունվարի 23-ից վերսկսվել են բժշկասոցիալական փորձաքննության հանձաժողովների ժամանակավորապես կասեցված աշխատանքները` դրանց ընթացքը կազմակերպելով խիստ վերահսկողությամբ:
Հաստատվել են նոր սպասարկման տարածքները, նորմացույցերը և աշխատանքային ժամանակացույցը:
Յուրաքանչյուր տարածքի համար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հանձնարարությամբ, նշանակվել են պատասխանատու աշխատակիցներ, որոնք կանոնակարգում են հանձնաժողովների կողմից իրականացվող գործընթացը, անմիջականորեն հետևում են փորձաքննությունների արդյունքում կայացվող որոշումների օրինաչափությանը, ապահովում են հաշմանդամության սահմանման չափորոշիչների առավելագույնս հստակ և հիմնավորված կիրառումը՝ միաժամանակ տրամադրելով քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն և պարզաբանումներ:
Հարակից հրապարակումներ`
- Բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի վերաբերյալ տրվել են խիստ հանձնարարականներ
- Բժշկասոցիալական փորձաքննության համար դիմումներն ընդունվում են
- Բժշկասոցիալական մոդելից անցում սոցիալականի
- Շիրակի մարզում բժշկասոցիալական փորձաքննության նոր հանձնաժողով կստեղծվի
- Ինչպե՞ս կարող է քաղաքացին դիմել բժշկասոցիալական փորձաքննության
- Խորհրդակցություն` նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին
- Ընդունվել է չորս որոշում՝ ուղղված բժշկասոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը
- Աշխատանքից ազատվել է հաշմանդամության կարգ սահմանող բժշկասոցիալական փորձաքննության պետը