Քաղաքական 18:03 02/02/2017

Թող տպավորություն չստեղծվի, թե ընտրակաշառքը բաժանելու են մարշուտնիների մեջ. Ոստիկանության պաշտոնյա

Մենք ունենք հիմնավոր կասկածներ, որ նախընտրական շտաբներըը ընտրությունների օրը ղեկավարում են քաղաքացիների ուղղորդված հոսքը դեպի ընտրատեղամասեր։ Այդ մասին այսօր ոստիկանությունում «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագծի քննարկման ժամանակ ոստիկանության ներկայացուցիչներին փոխանցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա կարծիքով, այդ օրը ոստիկանության օպերատիվ շտաբի հիմնական թիրախը պետք է լինեն նախընտրական շտաբները։ Նա հորդորեց ուղեցույցով նաև հստակեցնել քվեարկությունից մեկ օր առաջ՝ լռության օրը ինչ անելիքներ ունի ոստիկանությունը։

Սաքունցը նաև խնդրեց հստակեցնել, թե եթե ընտրատեղամասում 15 հոգուց ավել անձ կա, ովքեր վերահսկում են ընտրական գործընթացը, ինչպե՞ս է ոստիկանությունը ընտրատեղամասից հանելու 16-րդին։

«Ոստիկանությունն այդ պարագայում ի՞նչ պետք է անի, վարչական որոշո՞ւմ է կայացվելու, թե՞ այլ բան է արվելու։ Պետք է հնարավորինս օրինական լինեն հիմքերը գործողությունների», -ասաց Սաքունցը։

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը արձագանքելով Սաքունցի հորդորին, ասաց, որ համաձայն է նրա հետ, և ուղեցույցում կնկարագրվեն ոստիկանության հարկադրանքի ձևերը։

«Մենք ընդունում ենք դիտողությունը և պետք է նկատել, որ այո, ոստիկանության հարկադրանք կիրառելու կարգը բաց է մնացել ուղեցույցում։ Ոստիկանության անելիքները պետք է անպայման նկարագրվեն, ինչը անպայման կանենք», -արձագանքեց Քոչարյանը։

Նաև ասաց, որ ընդունելի է համարում այն դիտարկումը, որ պետք է մանրամասնել ոստիկանության օպերատիվ շտաբի գործողությունները։

Անդրադառնալով ընտրակաշառքի դեպքերի մասին մտահոգություններին, Քոչարյանն ասաց, որ նման դեպքերը հնարավոր է կանխարգելել բացառապես հնարության աջակցությամբ։

«Հակառակ պարագայում ընտրակաշառքների դեպքերի բացահայտման աճ չի գրանցվելու որքան էլ ոստիկանությունը թիվ մեկ իրավապահն է ընտրությունների ընթացքում, այնուամենայնիվ, այս հանցագործությունն ունի առանձնահատկություններ։ Դա լատենտային հանցագործություն է և թող տպավորություն չստեղծվի, թե ընտրակաշառքը բաժանելու են մարշուտնիների մեջ, հրապարակային», -հայտարարեց Քոչարյանը՝ հորդորելով հանրությանը աջակցել իրենց, բացահայտել ընտրակաշառք տվողներին։

Նա այն կարծիքին է, որ միշտ չէ, որ ընտրողներին ընտրատեղամաս ուղեկցելը պարունակում է հակաիրավական տարրեր. «Այդ դեպքերը որքան էլ աչքի համար նեգատիվ արարքներ են, բայց քրեորեն պատժելի չեն։ Ընտրողներին կազմակերպված դեպի ընտրատեղամասեր ուղղորդելը կարող է բոլորովին էլ հակաիրավական բովանդակություն չունենա»։

Քոչարյանը նկատեց, որ այդ մասին շատ ապացույցներ կարող են լինել, սակայն ոստիկանությունը չի կարող միջամտել, որովհետև օրենքը չի արգելում քաղաքացուն ընտրատեղամաս ուղեկցելը։

Սաքունցն ի պատասխան արձագանքեց, որ խնդիր է առաջանում, երբ ուղևորափոխադրում իրականացնող բիզնեսի տերը իր փոխադրամիջոցը տրամադրում է մարդկանց ընտրատեղամաս փոխադրելուն։

«Այդտեղ կա խնդիր։ Սիրուն աչքերի համար է՞ մտահոգված մարդկանց տեղափոխել։ Խոսքը վերաբերում է ընտրողի կամքի ազատ արտահայտմանը, երբ ընտրողն իր կամքով տնից դուրս է գալիս ու գնում քվեարկության», -նկատեց իրավապաշտպանը։

Արձագանքելով Սաքունցին, Քոչարյանն ընդունեց, որ խնդիր կա, սակայն հորդորեց ծայրահեղությունների մեջ չընկնել, քանզի դա էլ ուրիշ խնդիր է։ «Խնդրում եմ մի բան հաշվի առեք՝ քրեորեն արգելված արարքներն են մեր թիրախը։ Երբեք որևէ ընտրողի նրա կամքի վրա բռնանալով ընտրատեղամաս չեն բերի։ Եթե ընտրողն եկել է ընտրատեղամաս, ուրեմն դա նրա ցանկությունն է», -հավելեց Քոչարյանը։

Դիտարկմանը, թե ընտրակաշառք է վերցրել, եկել է քվեարկության, ոստիկանության պաշտոնյան վրդովված նկատեց. «Ընտրակաշառք վերցնողից էլ ի՞նչ եք ուզում։ Եթե նա արդեն վաճառել է իրեն, պարզ է՝ ինչ վարք է դրսևորելու»։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Լուկաշենկոն Ալիևի հետ այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջան կատարած պետական ​​այցի շրջանակում մայիսի 17-ին նախագահ Իլհամ Ալիևի հետ այցելել է Բաքվի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ուժեղ քամին ծառերը և հենասյունը շրջել է մեքենաների վրա
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 16-ին, ժամը 15:55-ին...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Ոստիկանությունից հայտնում են, որ հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Աղբյուր` Panorama.am
10:56
Իջևանում արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի 111/2 հասցեին հարող ճանապարհահատվածում գործող լուսանկարահանող...
Աղբյուր` Panorama.am
10:53
Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր է դարձել
Հունաստանի Լուտրակի քաղաքում մայիսի 15-18-ը անցկացվում է ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունը։ Ազատ ոճային ըմբիշ, 68 կգ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
Ազատազրկված Նարեկ Մալյանը, արձագանքելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դրա հնարավոր հետևանքներին, քրեակատարողական...
Աղբյուր` Panorama.am
10:25
«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ...
Աղբյուր` Panorama.am
10:04
ԵՄ-ում կապույտ հազի դեպքերի աճ է գրանցվել
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը զգուշացնում է ԵՄ երկրներում կապույտ հազի դեպքերի տասնապատիկ աճի մասին։...
Աղբյուր` Panorama.am
09:42
Մայիսի 17-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 17-ին ժամը 09:25-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ. Համբարձման եկեղեցին։ Նախքան...
Աղբյուր` Panorama.am
09:20
Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել...
Աղբյուր` Panorama.am
09:15
Ոսկանյան. Պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից
«Դատելով ամեն ինչից, այս պահի դրությամբ Սրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել, ու գործն արդեն ԲԴԽ-ում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Սրբազանը գերադասում է լռել իշխանականների հետ հնարավոր շփումների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատմում են, որ Բագրատ սրբազանը վերջին օրերին ակտիվ քաղաքական հանդիպումների ժամանակ հիմնականում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Ինչո՞ւ չեն շտապում ընդդիմադիրները, այլ ուզում են լավ պատրաստվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը չի շտապի Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում, քանի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում նշանակում էր՝ «պատրաստվեք, որ թշնամու բոլոր պահանջները կատարելու եմ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում փորձեց կրկին ասել, որ մածունը սև է, և համոզել, որ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Երթուղայինում վիճաբանած Սամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երկու իրար հակասող հատկանիշներով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ իշխանությունը թվացյալ հանգստությամբ հայտարարի, թե «սրբազան պայքարն»...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ճիշտ կլինի՞ ԿԿՀ-ն վերանվանել ընդդիմադիրների կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եսթեր Կարապետյանն է՝ կառավարության կառույցներում վարչության պետ։ Համաձայն ներկայացվող...
Աղբյուր` Panorama.am
08:46
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսն ուղևորներով մնացել էր ջրի մեջ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Փաշինյանի աներձագը Սալոնիկում մասնակցելու է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի աներձագ, ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ու «Գործընթաց է երկրում,...
Աղբյուր` Panorama.am
08:39
«Ժողովուրդ». Զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «01․05․2018 թվականին, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:32
Մյասնիկյան պողոտայում մեքենան բախվել է էլեկտրական սյանը
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին, ժամը 04:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան...
Աղբյուր` Panorama.am
08:28
Արման Թաթոյան. Անթույլատրելի ու դատապարտելի է այս դժվարին հարցերում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը
«Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք»,- նշում է Հայաստանի նախկին ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Մայիսի 17-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:20
Խոշոր հրդեհ է բռնկվել «Շոփինգ Սիթի»-ում
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
23:21
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույց. «12։00 - Բաց դաս ԵՊՀ...
Աղբյուր` Panorama.am
22:55
Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է
12:01 16/05/2024

Վարդան Պողոսյան. Այս ամբողջ գործընթացը հակասահմանադրական է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}