«Հիմա որ դրսում ցուրտ է, ներս ենք անցել». Ռոստոմյանի պատասխանը՝ վարչապետին
Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը:
Հայեցակարգի մշակման հիմնական նպատակն է ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների և պատանիների առողջության ամրապնդումը, մարզման գործընթացին նրանց ընդգրկումը, սպորտի մասսայականացումը, տաղանդավոր երեխաների ինքնադրսևորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, մարզական հերթափոխի, բարձրակարգ մարզիկների պատրաuտումը, հայրենիքի պաշտպանությանը պատրաuտ առողջ, ֆիզիկապես ուժեղ ու կամային բարձր որակներով օժտված երիտաuարդության ֆիզիկական պատրաuտականության ապահովումը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց. «Պարոն Ռոստոմյան, առողջ ապրելակերպը, մասսայական սպորտը ի՞նչ եղավ»:
Նախարարը պատասխանեց, որ հայեցակարգ կա և, ըստ ժամանակացույցի՝ պետք է այն ընդունեն:
«Առանց այդ հայեցակարգի, չենք կարո՞ղ այդ հարցում որոշակի քայլեր ձեռնարկել»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան Ռոստոմյանն ասաց. «Հիմա որ դրսում ցուրտ է, ներս ենք անցել և…»:
Այս պատասխանից հետո վարչապետն ու նիստի մասնակիցները ծիծաղեցին:
Կարեն Կարապետյանը նաև հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, թե նախարարության ձեռնարկած քայլերից հետո ինչ է փոխվել սպորտով զբաղվողների մասով:
Նախարարն արձագանքեց. «Սպորտով զբաղվողները շատ են, իսկ մասսայական սպորտի, առողջ ապրելակերպի՝ նույնպես»:
«Համենայնդեպս ես չեմ զգում, որ այդ ուղղությամբ դուք քայլեր եք անում: Դա պետք է լսվի, քարոզվի, պետք է արդյունք տա», -ասաց Կարեն Կարապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը սպորտի նախարարի քայլերը դեռ չի նկատում
- Վարչապետը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարեց կրճատել անարդյունավետ և չհիմնավորված ծախսերը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան