Վենգերը Մբապեին համեմատել է Անրիի հետ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Մոնակոյի» հարձակվող Կիլյան Մբապեին համեմատել է «զինագործների» լեգենդ Տյերի Անրիի հետ։ 18-ամյա ֆուտբոլիստի խաղին արդեն մի շարք բարձրակարգ ակումբներ են հետևում։
«Մբապեն Անրիի կրկնօրինակը չէ, սակայն նրանք իրար մոտ բնութագրեր ունեն,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Նրանց ներուժն էլ է նույնը։ Եթե մոտիվացիայի նույն մակարդակն ու ինտելեկտ ունենա, ինչպես Անրին, մի քանի տարի անց մենք կտեսնենք շատ հեռանկարային խաղացողի»։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան