Ավստրիայում ձերբակալվել է Հիտլերի «կրկնօրինակը»
Նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին շատ նման 25-ամյա մի երիտասարդի ձերբակալել են Ավստրիայում՝ մեղադրելով նրան նացիզմի հերոսացման մեջ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ երկրի իշխանությունները հայտնել են, որ երիտասարդ տղամարդը, ով իրեն անվանում է Հարալդ Հիտլեր, լուսանկարվել է Հիտլերի հարազատ քաղաքում, տան կողքին:
Տեղի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալված տղամարդը վեջերս է տեղափոխվել Գերմանիայի սահմանակից փոքրիկ քաղաք, իսկ մինչ այդ նրան տեսել են Վիեննայում:
Նա նշել է, որ երիտասարդի գործողությունները կատակ չեն և ոչ դերասանական ներկայացում, նա շատ լուրջ է վերաբերվում իր կերպարին: Սև բեղերով տղամարդու լուսանկարները հայտնվել էին ավստրիական կայքերից մեկում նախօրեին:
Ավստրիայում նացիզմի հերոսացումը համարվում է քրեական հանցագործություն:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ