Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հակաիրանական հայտարարությանը
Իրաքում պարսկական ազգայնականություն է ձևավորվել,-իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, արձագանքելով Էրդողանի հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նախագահը հավանաբար էմոցիոնալ վիճակում է այդ հայտարարությունն արել: Էրդողանը շատ լավ տեղյակ է տարածաշրջանում կայունություն հաստատելուն ուղղված Իրանի կառուցողական դերակատարությանը»: