Հայրիկյան. ԵԼՔ-ը՝ անհասկանալի անկելանոց
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով դեռ երեկ ցանկանում էր ԵԼՔ դաշինքի կազմում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, այսօր քաղաքական այդ դաշինքին որակել է անհասկանալի անկելանոց: Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում քաղաքացին ընտրելու բան չունի:
Ֆեյսբուքյան իր էջում Հայրիկյանը մեկ-երկու բառով բնութագրել է ընտրություններին մասնակցող ուժերին.
«Մեր երկրի եւ հայութեան հակառակորդները՝ իրենց հլու սապասաւորների աջակցութեամբ կրկին յաջողեցան։ Չխօսելով այն բանի մասին, որ աշխարհի ամենավատ Սահմանադրութեամբ ու ընտրական համակարգով արդէն ընտրութիւն չէ լինելիքը, բայց նոյնիսկ դրանց մասնակցելու ցանկութեան դէպքում կարգին մարդը ընտրելու բան չունի, ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն կարեւորագոյն հարցերում ՀՀԿ-ից չեն տարբերւում, ՀՀԿ-ն գիտենք, ԲՀԿ-ն մի մարդուբիզնես կառոյց է, ՀՎ-ն (նախկին ՕԵԿ) սարսափ կուսակցութիւն՝ մաշկազերծող ու աչքթափող, ԵԼՔ-ը անհասկանալի անկելանոց, ՕՐՕ-ն մեծ դաշինքի ձգտող, բայց առաջին պահից դաշնակիցներին վանող ու խաւարի սիրահարների հանգրուան՝, լրագրողներից գաղտնի գործելու կողմնակից ուժերով, ՀՅԴ-ն բազում նուիրեալների հարիւրամեակով ձախողումների տարած ուժ (1915-23թթ. ցեղասպանութեան եւ 1920-21 թթ.պետականութեան կորստի տխուր ականատես), ԱԴ-ն անհասանելի ու անտեսանելի լինելուց բացի ՀԱԿ-ի մասնաճիւղ։ Ես նաեւ քաղաքացի եմ ու կուզէի ձայնիս արժանի մի ուժ լիներ...»:
Հարակից հրապարակումներ`
- Կոռեկտ չէ նման առաջարկ անել վերջին օրով. Մարուքյանը՝ Հայրիկյանի հայտարարության մասին
- Սուրեն Պապիկյան. «Ելք»-ի ցուցակներն արդեն ձևավորված են
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը