Պակիստանում ահաբեկչության զոհերի թիվը հասել Է 74-ի
Պակիստանի հարավի Սինդի նահանգի Սեհվան քաղաքի մզկիթում փետրվարի 16-ի երեկոյան կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է 74-ի, ավելի քան 300 մարդ էլ վիրավորվել է,- «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է GEO-TV տեղական հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի Է ունեցել Լալ Շահբազ Կալանդարի մզկիթում անցկացվող ծիսակատարության ժամանակ:
Ականատեսների պատմելով՝ մահապարտ ահաբեկիչը աղոթողների բազմության վրա նռնակ նետելու անհաջող փորձ է արել, ինչից հետո պայթեցրել է իրեն: Նրա մոտ եղած ինքնաշեն ռումբը մոտավորապես 8 կիլոգրամ դինամիտ էր պարունակում: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց