Փարիզում կնոջը տուգանել են գիրքը փողոցում թողնելու համար
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գիրքը փողոցում թողնելու համար կնոջը 68 եվրոյով տուգանելու որոշում են կայացրել: Սակայն երբ կինը պատահածի մասին գրել է սոցիալական կայքերում, տուգանքը չեղյալ են համարել: Գրում է «Լենտա.ռու»-ն:
Կինն արդեն կարդացած գիրքը փոխանակման նպատակով թողել է գրախանութի ցուցափեկղում: Նա պատմել է, որ ներսի դարակների վրա ազատ տեղ չի գտել: Նրան մեղադրել են հասարակական վայրում աղբ թողնելու համար: Փարիզում նման պատժամիջոց կիրառում են, երբ օրինակ ծխախոտն են նետում փողոցում:
Պատահածի մասին Գվենել անունով կինը պատմել է սոցիալական ցանցերում: Այն բանից հետո, երբ տեղի ունեցածին արձագանքել են լրատվամիջոցները, տեղական իշխանությունները չեղյալ են համարել տուգանքի մասին որոշումը, հայտարարելով, տեղի ունեցավծը սխալմունք է:
«Սխալմունք է: Փարիզը սիրում է գրքերը և նրանց, ովքեր կիսվում են գրքով: Մենք չեղյալ ենք համարում տուգանքը»,-ասել են իշխանությունները: