Իրանական ԶԼՄ-ների գնահատականը՝ Իլհամ Ալիևի խոստմանն ու իրական քայլերին
Իրանի և Ադրբեջանի նախագահների ձեռք բերած համաձայնությունից 6 ամիս է անցել, սակայն Ադրբեջանն այդպես էլ Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղյալ չհայտարարեց,-նշված է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ 2016թ. օգոստոսին Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հ. Ռոհանիի հետ ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «Այսուհետ Իրանի և Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել միմյանց երկրներ»:
Բաքվում Իրանի զբոսաշրջության հարցերով զբաղվող կոմիտեի ներկայացուցիչ Նասրին Ջավիդֆարը, «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությանը, ասել է. «Իրանի և Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը չեղյալ չի հայտարարվել, միայն նախկինի համեմատ վիզայի տրամադրման հարցում որոշ հեշտացումներ են կատարվել, այսինքն՝ ինտերնետի միջոցով կարող են 3-4 աշխատանքային օրվա ընթացքում վիզա ստանալ՝ վճարելով 20 ԱՄՆ դոլար»:
Նկատենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Իրանն Ադրբեջանի քաղաքացիների համար միակողմանիորեն վերացրել է վիզային ռեժիմը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան