Ադրբեջանում ապրող ևս մեկ թալիշ մտադիր է Հայաստան գալ
Ադրբեջանում ապրող Էլդանիզ Գուլիևը իշխանություններին սպառնացել է Հայաստան գնալ: Գրում է «Թալիշինֆո» պարբերականը՝ վկայակոչելով ազգությամբ թալիշ բլոգեր Ազար Քազիմովին:
Լերիկի շրջանում ապրող Գուլիևը ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանի նախագահին ուղղված նամակ է հրապարակել, որտեղ պատմում է, որ շրջանի գործադիր իշխանությունները հողատարածքը վերցրել են իրենից: Դրանից հետո նրան կանչել են ոստիկանություն ու սպառնացել, որ չհամարձակվի որևէ տեղ բողոքի:
Գուլիևը նշել է, որ ստեղծված բարդ իրավիճակում միակ ելքն իր համար Հայաստան գնալն է, քանի որ, Ադրբեջանում իր բողոքները ոչ ոք չի լսի:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով: Նա Հայաստան է եկել հիվանդ կնոջ և երեխաների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Չի հավատա թուրքը երբեք մեր հանճարին, եղբայր կոչի՛ր քո բարեկամ Հայաստանին. Շահին Միրզոև
- Ադրբեջանացիներն առաջնագիծ են ուղարկում հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին. Շահին Միրզոև
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Ադրբեջանից ընտանիքով փախած Շահին Միրզոևը Հայաստանում ժամանակավոր ապաստան է ստացել