«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է Տոնի Կրոոսին
«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին հետաքրքրվում է «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոոսի ծառայություններով։ Ինչպես տեղեկացնում է sport.ru-ն, «ՄՅու»-ն 2013 թ. փորձել է գնել այդ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Թիմի նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի խոսքերով՝ մանկունիանցիները տեղափոխությունը համաձայնեցրել էին «Բավարիայի» հետ, սակայն կիսապաշտպանն ընտրել է «Ռեալը»։
«Մանչեսթեր Յունայթեդը» պլանավորում է առաջիկա ամռանը ևս մեկ փորձ կատարել՝ Գերմանիայի ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերը գնելու համար։
Ավելացնենք, որ, ըստ «Ռեալի» ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների, Կրոոսը «գրեթե չի վաճառվում»։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը