Տարոն Մարգարյան. Հիշեցրեք հանրությանը, որ համայնքային բյուջեից դրա համար գումար չի վճարվում
«Դեռևս հունվար ամսից, հաշվի առնելով ձնամաքրման աշխատանքների հետևանքով գլխավոր և երկրորդական փողոցներում առաջացած փոսերի մասին մեր համաքաղաքացիներից ստացվող ահազանգերը, մենք ժամանակից շուտ նախաձեռնեցինք ժամանակավոր փոսալցման աշխատանքներ»: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել էԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նրա խոսքով, համաձայն պայմանագրային պարտավորության, դրանք իրականացվում են ասֆալտապատող ընկերությունների միջոցներով:
«Ու թեև այս աշխատանքների մեկնարկի հենց սկզբում հանրությանն իրազեկվել էր դրանց ժամանակավոր բնույթի մասին, այնուամենայնիվ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար պարբերաբար հիշեցրեք հանրությանը, որ տվյալ փոսալցումները կրում են ժամանակավոր բնույթ, և համայնքային բյուջեից դրա համար գումար չի վճարվում»,-ասել է նա:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գարնանը, եղանակային բարենպաստ պայմանների առկայության պայմաններում, վերոնշյալ բոլոր հատվածներում կիրականացվեն փոսանորոգման լիարժեք աշխատանքներ: