Անդեր Էրրերա. «ՄՅու»-ում հասկանում են, թե Իբրահիմովիչը որքան կարևոր է մեզ համար»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդեր Էրրերան նշել է Զլատան Իբրահիմովիչի խաղը «Բլեքբեռն Ռովերսի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղում, որն ավարտվել է «ՄՅու»-ի՝ 2։1 հաշվով հաղթանակով։
«Մենք հասկանում ենք, թե Զլատանը որքան կարևոր է մեզ համար։ Կարծում եմ՝ մարզիչը գիտի, թե որ պահերին Իբրահիմովիչը կարող է շատ ավելի օգտակար լինել թիմին։ «Բլեքբեռնի» հետ խաղում նա գոլ խփեց Պոգբայի անհավանական փոխանցումից հետո»,- Էրրերայի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը