Արման Սահակյանը «Սովրանո»-ի աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում. «Ժամանակ»
Գյումրում ՀՀ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արման Սահակյանն արդեն իսկ լծվել է իր օգտին ձայներ ապահովելու գործին։ «Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Սահակյանն իրեն պատկանող «Սովրանո» ընկերության աշխատակիցներին խմբերով գրանցում է Գյումրիում, որպեսզի նրանք քվեարկեն իր օգտին։
«Նման մի փորձ էլ ցանկացել է անել Արաբկիրում առաջադրված Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, սակայն նրա փորձը հաջողությամբ չի պսակվել։ Գործին միջամտել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի փոսան՝ Արթուր Գրիգորյանը։ Նա ՍԱՍ-ի Արտակին հիշեցրել է, որ ՕՎԻՐ-ի դռներն իր առջև փակ են»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը