Տիգրան Արզաքանցյանը լուրջ խնդրի առջև է հայտնվել. «Ժողովուրդ»
ԱԺ նախկին պատգամավոր գործարար Տիգրան Արզաքանցյանը, որ ԱԺ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է Գեղարքունիքի մարզն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում, լուրջ խնդրի առաջ է հայտնվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա չի համապատասխանում ԸՕ 80-րդ հոդվածի պահանջներին, վերջին 4 տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, այլ գտնվել է ՌԴ-ում, նաև Եվրոպայում: Ու հիմա մեծ է հավանականությունը, որ Արզաքանցյանին ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը պարզապես չտրամադրի տեղեկանքը, եթե, իհարկե, իշխանության ամենավերին օղակի մակարդակով հակառակ հրահանգ չտրվի: Արզաքանցյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հարցին պատասխանելով՝ շտապել է հերքել այդ լուրերը. «Ոչ, ոչ»,-ասել է նա: Հարցին՝ այսինքն նման խնդրի չեք բախվել, ամեն ինչ նորմալ է, պատգամավորի թեկնածուն նշել է. «Այո, նորմալ է»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը