Իսպանացի հնէաբանները գտել են Կարակա քաղաքը
Հռոմեական կայսրության ժամանակների հնագույն քաղաք է հայտնաբերվել իսպանական Դրիեբեսի գետնի տակ։ Կարակա քաղաքի հայտնաբերումը հնարավոր է դարձել գեոռադարի օգնությամբ,-գրում է «Ռիան»։
Մասնագետների խոսքով՝ քաղաքը լավ է պահպանված. Կան փողոցներ, բաղնիքներ, տաճարներ ու տներ։ Քաղաքը թվագրում են մթա IV –ից մթ II դարերին։
Այն, որ այդ վայրերում պետք է որ քաղաք լիներ՝ ենթադրվում էր, սակայն հստակ տեղը հայտնի չէր։
«Միշտ ասում էին, որ այստեղ ինչ-որ բան կա, բայց մենք չգիտեինք, թե դա ինչ է»,-ասել է Դրիեբեսի քաղաքապետ Պեդրո Ռինկոն։
Հետազոտական խմբի ղեկավար Խավյեր Ֆերնանդեսը հայտնել է, որ քաղաքի որոնողական աշխատանքները սկսվել են մի քանի ամիս առաջ, և գեոռադարով ուսումնասիրելով ընդամենը մեկ հեկտար տարածք՝ այն հայտնաբերվել է։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը