Հովիկ Աբրահամյանի որդու՝ պատգամավոր դառնալուց հետո, նրա զարմիկը կհավակնի քաղաքապետի պաշտոնին. «Հրապարակ»
Խորհրդարանական ընտրությունները դեռ հորով-մորով չարած` կուսակցությունների մի մասն արդեն իսկ մտածում է ոչ միայն Երևան քաղաքի, այլև այն քաղաքների ընտրությունների մասին, որոնց քաղաքապետերն առաջադրվել են համամասնական և ռեյտինգային ցուցակներով, և ընտրվելու շանսերը մեծ են:
«Հրապարակ»-ը գրել է, որ այս առումով կրկին առանձնանում է Արտաշատ քաղաքը, որտեղ Արգամ Աբրահամյանի՝ պատգամավոր դառնալուց հետո քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է քաղաքապետի այսօրվա տեղակալ Գագիկ Պողոսյանը, ով, ի դեպ, ՀՀԿ Արարատի կառույցի նախկին ղեկավար, Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանի եղբայրն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը