Գերմանացի դերասանուհի Մարիկա Ռեկկը խորհրդային հետախույզ է եղել
Ծագումով հունգարացի, գերմանացի կինոդերասանուհի և երգչուհի Մարիկա Ռեկկը եղել է խորհրդային հետախույզ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին են վկայում Գերմանիայի հետախուզական ծառայության արխիվում պահվող գաղտնազերծված փաստաթղթերը:
Փաստաթղթերի համաձայն, որոնցից հատվածներ է հրապարակել գերմանական Bild-ը , Ռեկկը 1940-ականներից գործակալական ցանցի մաս էր, որը խորհրդային իշխանություններին մեծ կարևորություն ունեցող ռազմական հետախուզական տեղեկություններ փոխանցելու պատասխանատուն էր:
Փաստաթղթերի համաձայն, Ռեկկին հավաքագրել է նրա տնօրեն Հայնց Հոֆֆմայստերը, ով այդ ժամանակ արդեն աշխատում էր ԽՍՀՄ-ում: Դեռևս անհայտ է, թե գործակալական ցանցում ինչ դեր է խաղացել նա և ինչպիսի տեղեկատվություն է փոխանցել Մոսկվային: Նրա ամուսինը՝ կինոռեժիսոր Գեորգ Յակոբին, նույնպես, հավանաբար, հավաքագրված է եղել խորհրդային հատուկ ծառայության կողմից:
Դերասանական կարիերան Ռեկկը սկսել է 1930-ական թվականներից: Նա նկարահանվել է գերմանական «Թեթև հեծելազոր» ֆիլմում: Այդ ժամանակվանից սկսվել է նրա չափազանց հաջող կարիերան: Նա եղել է Ադոլֆ Հիտլերի սիրելի դերասանուհիներից, նույնիսկ լուրեր են եղել տարածված, որ նա սիրավեպ է ունեցել պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի հետ:
Նա մահացել է սրտի կաթվածից 90 տարեկանում՝ 2004 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը